Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտերում Հայաստանն այս պահին ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած երկուական ըմբիշ, սակայն նրանց թիվն ավելացնելու եւս մեկ հնարավորություն կա: Խոսքը օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարի մասին է: Թե ովքեր կարող են միանալ նրանց, օրերս հայտարարեցին հունահռոմեականները: Նրանք են. 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 67 կգ Կարեն Ասլանյանը, 87 կգ Արթուր Շահինյանը եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:
Այսօր ազատ ոճային ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարել է, որ վարկանիշային մրցաշար գործուղվելու են Արման Անդրեասյանը՝ 74 կգ քաշային կարգ եւ Հովհաննես Մխիթարյանը՝ 86 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ