«Սյունիքի դեպքերից հետո ակնհայտ է, թե ինչ ընտրություններ են լինելու։ Քաղաքացիական բախումներ են լինելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման համոզմունք հայտնեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
«Նման մի օջախ էլ ունենք Գյումրիում, երբ գերիների հարազատներն ակցիաներ են իրականացնում։ Մի օջախ էլ Վարդենիսում ունենք։ Պատկերացրեք՝ այդ օջախների ալիքները տարածվեն։ Սրանից հետո իշխանությունը, եթե տարբերակ գտնի ընտրությունների չգնալու, կանի դա»,-նշեց նա:
Վարդան Աթաբեկյանը կարծում է, որ ընտրություններին ընդառաջ ով էլ առաջադրվի՝ պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ