Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետն աշխատանքից ազատված աշխատակցի մասով դիմել է իրավապահ մարմիններին

Ապրիլ 28,2021 18:45

Վերջերս Aravot.am-ն անդրադարձել էր մի թեմայի, որ ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատվել էր Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ իր գրառումների պատճառով մարզային իշխանությունների կողմից ինքը ենթարկվել էր քաղաքական հետապնդման:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ Արշակ Բաղդասարյանն աշխատանքից ազատվել է օրենքով սահմանված կարգով, եւ նրա նկատմամբ որեւէ քաղաքական հետապնդում չի եղել: Նա նաեւ նշեց, որ իրենք կասկածներ ունեն, թե ինչպես է աշխատանքի ընդունվել Արշակ Բաղդասարյանը. «Քանի որ կա անմեղության կանխավարկած, թույլ տվեք չբարձրաձայնեմ, թե խոսքն ինչի մասին է, բայց մենք մեր կասկածները գրավոր դիմել ենք իրավապահ մարմիններին, նրանք կզբաղվեն եւ առաջիկայում ականատեսը կլինենք»:

Մարզպետի խոսքը շարունակեց ասուլիսին ներկա մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը. «Ինչ վերաբերվում է Արշակ Բաղդասարյանի աշխատանքի ընդունվելուն, համապատասխան գրություններ են ներկայացվել քննչական մարմնին, որպեսզի պարզվի կեղծ փաստաթղթով աշխատանքի ընդունման հանգամանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930