Ապրիլի 30-ին տեղի կունենա երկրորդ լուռ բողոքի ակցիան՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով:
Այս անգամ ընդգրկված քաղաքները ավելի շատ են: Տարբեր քաղաքների հայ համայնքները, այդ թվում՝ Լոս Անջելես, Մոսկվա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Երևան, Օսյեկ, Լայպցիգ, Հռոմ, Լոնդոն, Բեռլին, Զագրեբ, Պրահա, Նյու Յորք և Փարիզ կմիանան #FreeArmenianPOWs լուռ բողոքի ակցիային:
Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում:
🌐Հիշեցնենք, որ առաջին լուռ ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին:
Կարդացեք նաև
Ակցիաները կշարունակվեն:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ