Վերջին շրջանում մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Վանաձորի քաղաքապետի պաշտոնում քննարկվում է նաեւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածությունը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, Խաչատրյանը նշեց, որ ինքը եւս տեղյակ է այդ լուրերից, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում: Չբացառեց նաեւ, որ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է. «Չի բացառվում, որ եթե կուսակցությունը նման որոշում կայացնի` ես կլինեմ թեկնածու, չի լինի՝ չեմ լինի: Բայց անկեղծ պետք է ասեմ, ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ թեկնածությունը թե՛ վարչությունում, թե՛ սիրողական մակարդակում չի քննարկվել: Իսկ առաջիկայում, թե ի՞նչ կլինի, ես կդժվարանամ պատասխանել»:
Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց կուսակցությունից այլ թեկնածուների անուններ արդեն իսկ քննարկվում են:
Իսկ ինչ վերաբերում է Սպիտակի քաղաքապետի ընտրություններին, մարզի ղեկավարն ասաց, որ շուտով լրանում է Գագիկ Սահակյանի պաշտոնավարման ժամկետըը: Իսկ հունիսի 8-ից կունենան քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ պաշտոնում եւս արդեն իսկ քննարկում են իրենց որոշ կուսակիցների անուններ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սպիտակի քաղաքապետն այն համայնքների ղեկավարներից է, որ պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ