«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զաֆելիի հետ:
Կուսակցության ներկայացուցիչներն շնորհակալություն և գոհունակություն են հայտնել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ` շեշտադրելով դրա ինչպես պատմական ու բարոյական կարևորությունը, այնպես էլ` նշանակալի ազդեցությունը մեր երկրի անվտանգային միջավայրի բարելավման վրա:
Ամերիկացի գործընկերներին ներկայացվել են նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության մոտեցումները ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև` դրանց լուծման մասին կուսակցության պատկերացումները, սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության քաղաքական նպատակները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական առաջնահերթությունների, դրանց կենսագործման ուղիների, միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հիմնահարցերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Հանուն Հանրապետության» կուսակցություն