Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Հայաստանը ունեցավ ևս մեկ քաղաքական բանտարկյալ»

Ապրիլ 28,2021 16:34

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայկ Հեքիմյանին:

Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Երևանում՝ դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի գործողությունների առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Հայկ Հեքիմյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, որը նաև Հայկ Հեքիմյանի ազգականն է, լրագրողների հետ զրույցում ասաց. «Ակնհայտ է, որ սա ոչ միայն քաղաքական հետապնդում է և Հայաստանը ունեցավ ևս մեկ քաղաքական բանտարկյալ, նաև ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը: Դատավորի և նաև դատարանի նախագահի նման պահվածքը ակնհայտորեն վկայում է, որ կատարվում է քաղաքական պատվեր: Երբ ծանոթանում ես որոշմանը, սա իրավական ծաղր է, իրավական պետության ծաղր: Կալանավորման հիմքերը ոչ միայն իրականությունից դուրս են, ենթադրյալ ինչ-որ բաներ, այլև ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մենք գործ ունենք քաղաքական հստակ պատվեր կատարելու վիճակի հետ: Ակնհայտ է նաև, որ այսպիսի որոշումները չեն կարող նաև երկար կյանք ունենալ: Ավելին՝ սրանք չեն կարող սահմանափակել այն պայքարը, որը որդեգրվել է հանուն հայրենիքի փրկության, ինչքան էլ փորձի քաղաքական իշխանությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930