Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն

Ապրիլ 28,2021 16:38

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021 թվականին իրականացվելիք ծրագրեր:

Վերարտադրողական առողջությունից մինչև ժողովրդագրական խնդիրների, մայրական-մանկական մահացություն և ծերացող երկրի առջև ծառացած հարցեր. սրանցից բացի քննարկման սեղանի շուրջ խոսել են մշակվող ռազմավարություններից:

Մասնավորապես, Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն: Հաշվի առնելով ոլորտում կատարված փոփոխությունները` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնությունից օգտվել ցանկացող քաղաքացիները շատ են, ու պետությունն ամեն ինչ անում է ծրագիրն ընդլայնելու համար:

Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծրագրից կարող են օգտվել նաև զոհված զինծառայողների ընտանիքները:

Անդրադառնալով ժողովրդագրական ցուցանիշներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրանց վրա էական ազդեցություն է ունեցել ոչ միայն պատերազմը, այլև` համավարակը:

Հետպատերազմյան շրջանում հանրության մոտ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ առաջացած անտարբերությունն ուշացած, ցավոք, նաև մահվան դեպքերի առիթ է դառնում:

Այս համատեքստում Անահիտ Ավանեսյանը կարևորել է COVID-19-ի դեմ պատվաստումների դերը, քանի որ այդպիսով միայն հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան ու նվազեցնել մահվան ցուցանիշները գոնե համավարակի առումով:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ռազմավարական մի շարք ուղղություններում, որտեղ առանձնակի կկարևորվեն հոգեկան առողջության և ծերերի առողջության պահպանմանն ուղղված հարցերը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930