Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ է տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
📌 Տավուշի և Արարատի մարզերում ծառայությունները մատուցում է «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունը, որին այս նպատակով պետական բյուջեից 2021 թվականի համար հատկացվել է շուրջ 9 մլն 700 հազար դրամ։
📌 Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված անձինք տեղեկացվում են իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների, օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների և դրանցից օգտվելու կարգի մասին։
ℹ️ Շահառուները ստանում են աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում․ վերջիններիս տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական, իրավաբանական օգնություն և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայություններ։
Կարդացեք նաև
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն