Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա մահակ է լինելու՝ քարոզարշավի ժամանակ անցանկալի մարդկանց մեկուսացնելու համար»․ Թագուհի Թովմասյան

Ապրիլ 28,2021 16:14

«Ստացվում է, որ նախընտրական հանդիպման ժամանակ տեղից բղավող եւ դժգոհ քաղաքացու ասածը կհամարվի քարոզարշավի խոչընդոտո՞ւմ։ Եթե որեւէ թեկնածուի ասվում է, թե ինչու է նա եկել իրենց համայնք, այդ մարդուն պետք է բռնեն տանե՞ն։ Այս օրինագիծը շատ ռիսկային է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծին, որով նախընտրական քարոզարշավի խոչընդոտումը քրեական պատասխանատվություն է ենթադրում՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Կարող է հոգոց հանես, ու դա դիտվի խոչընդոտում։ Խոչընդոտման եղանակները նկարագրված չեն օրինագծում։ Խնդիրն այն է, որ ռեպրեսիաների ճանապարհն են ընտրել, իսկ նման օրենքները հնարավոր չի կիրառել։ Սա մահակ է լինելու՝ քարոզարշավի ժամանակ անցանկալի մարդկանց մեկուսացնելու համար»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930