Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաբերած մեկ ձայնը մեր մարզիկին զրկեց բրոնզե մեդալից

Ապրիլ 28,2021 16:10

Լեհաստանում ավարտված գրեփլինգի Եվրոպայի առաջնության վերջին օրը կիմոնոյով մրցաձեւում երրորդ տեղի համար գոտեմարտելու իրավունք ստացած Հայաստանի հավաքականի չորս անդամներից եւ ոչ մեկին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Խանգարեց թե մրցափորձի պակասը, թե իրենց համար նոր մարզաձեւի նրբություններին դեռեւս մինչեւ վերջ չտիրապետելը:

Մարզիկները գրեփլինգ տեղափոխվել են մենամարտային այլ մարզաձեւերից, իսկ գրեփլինգում կանոնները խրթին են ու երբեմն էլ թվում են անտրամաբանական:

Ասվածի ամենավառ օրինակը 66 կգ քաշային կարգում Ասլան Պողոսյանի հետ տեղի ունեցածն է: Լեհ Վոյցեխ Յան Պայակի հետ գոտեմարտի ավարտից 32 վայրկյան առաջ մեր մարզիկը հաշվի մեջ առջեւում էր՝ 5:2 եւ աշխատում էր վերեւից: Սակայն գործողություններից մեկի ժամանակ նա ձայն հանեց, ինչին անմիջապես հետեւեց մրցավարի՝ գոտեմարտն ավարտված համարելու եւ Ասլան Պողոսյանին պարտություն գրանցելու հրահանգը: Պատճառն այն էր, որ գրեփլինգում արտաբերված ցանկացած բարձր ձայն գնահատվում է որպես «հանձնվելու» ազդանշան: Ու որքան էլ մեր մարզիկն ու մարզիչը մրցավարներին համոզում էին, որ դա ամենեւին էլ այդպես չէ, նրանք մնացին անդրդվելի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930