Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ստորացնել» բառի մեջ է խնդիրը․ պատգամավորը չի որոշում, թե ում եւ երբ պետք է ստորացնել»․ Թագուհի Թովմասյան

Ապրիլ 28,2021 16:02

«Մեր համոզմամբ՝ պատգամավորի վարքը պետք է քննության առարկա դառնա, որովհետեւ ընթանում է սեւ-սպիտակի բաժանելու գործընթացը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ սյունեցիներին ստորացնելով բերման ենթարկելու հայտարարության առնչությամբ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու անկախ պատգամավորների նախաձեռնությանը։

«Պատգամավորը դիտարկում է, որ կան խուլիգաններ ու լավ մարդիկ։ Մենք պետք է հանրային համերաշխության գնանք եւ հանրային բոլոր շերտերի շահերը սպասարկենք, մինչդեռ ստացվում է, որ իմիջ ենք ձեւավորել, թե վարչապետի դեմ վատ տրամադրված մարդը խուլիգան է։ Չի կարելի այդպես։ Պատգամավորները հանրային համերաշխություն պետք է ապահովեն։ Պատգամավորն ասում է, որ ստորացնելով մարդկանց պետք է բերման ենթարկեն։ «Ստորացնել» բառի մեջ է խնդիրը։ Պատգամավորը չի որոշում, թե ում եւ երբ պետք է ստորացնել»,-համոզմունք հայտնեց Թագուհի Թովմասյանը։

Նշենք, որ Հրաչյա Հակոբյանն այսօր ԱԺ նիստում խոսել է անկախ պատգամավորների նախաձեռնությունից եւ հորդորել իր ասածները չխեղաթյուրել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930