Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին նախագահին խորհուրդ եմ տալիս սահմանադրագետների մոտեցումներին ծանոթանալ»․ Իվետա Տոնոյան

Ապրիլ 28,2021 15:30

«Կա սահմանադրական թնջուկ, սահմանադրական խնդիր։ Անգամ սահմանադրագետներն այս հարցի հետ կապված ոչ հստակ մոտեցում ունեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ իրավաբանները պնդում են՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո չի կարող լինել պաշտոնակատար, ինչո՞ւ ԲՀԿ-ն ԼՀԿ-ի հետ չեն դիմում սահմանադրական դատարան՝ այս հարցին լուծում տալու, ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Եթե գնանք այս հարցերի բացահայտման ճանապարհով, նախընտրական գործընթացը հետ է շպրտվում, մինչդեռ մեր առաջնահերթություններից է հունիսի քսանը։ Այս պահին նման քննարկում չենք ունեցել ՍԴ դիմել-չդիմելու հարցում»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է այս առիթով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, թե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հակասահմանադրական պայմանավորվածության մեջ են Փաշինյանի հետ, Իվետա Տոնոյանն ասաց․ «Առաջին նախագահին խորհուրդ եմ տալիս սահմանադրագետների մոտեցումներին ծանոթանալ։ Որոշակի կարծիք չկա։ Մեզ կամ «Լուսավոր Հայաստանին» ինչ-որ բանում մեղադրելու միտում եմ տեսնում եւ կարծում եմ, որ մեղադրողներն այլ օրակարգ են սպասարկում։ Լավ կլինի անկեղծանան ու ասեն, թե ինչ օրակարգ են սպասարկում։ Մենք միայն մեր օրակարգն ունենք եւ որեւէ մեկի օրակարգը չենք սպասարկում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930