Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որ մարզում ծափերով են ողջունում իշխանությանը, այդ մարզը լավն է, ցանկալի է, յուրային է»․ Իվետա Տոնոյան

Ապրիլ 28,2021 15:03

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը սյունեցիների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների  վերջին շրջանի հայտարարություններում «սեւերի-սպիտակների» բաժանման միտում է տեսնում եւ դատապարտում դրանք։ «Որ մարզում ծափերով են ողջունում իշխանությանը, այդ մարզը լավն է, ցանկալի է, յուրային է, իսկ որտեղ ոչ ցանկալի խոսք է հնչում, բացասական պիտակավորում են տալիս այդ մարզին։ Այդպես չի  կարելի։ Մեկ հայրենիք ունենք, իսկ քաղաքացին ազատ է իր դիրքորոշման մեջ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Իվետա Տոնոյանը։

Նա նշեց․ «Մշտապես կարելի է մեղադրել, թե Սյունիքի բողոքի ցույցներն ուղղորդողներ են եղել։ Այդ տրամաբանությամբ մանկահասակ երեխաներին վարչապետի հետ հանդիպման բերելու գործում եւս կան ուղղորդողներ։ Լավ կլիներ, որ իշխանությունը նույն ջանասիրությամբ այդ անձանց էլ բացահայտեր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930