Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 3-ին անակնկալներ չեն լինելու»․ Իվետա Տոնոյան

Ապրիլ 28,2021 14:50

«Արդեն իսկ հայտարարել ենք, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու, որեւէ անակնկալ չի լինելու։ Մայիսի երեքին որեւէ անակնկալ չի լինելու։ Մենք գնում ենք ընտրությունների»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ մայիսի երեքին ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի՞ առաջադրելու՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 3-ի նիստում ԱԺ-ն պետք է վարչապետ չընտրի, որպեսզի խորհրդարանը լուծարվի։

«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գրեթե ավարտել ենք նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները։ Հունիսի 20-ի ընտրություններին գնում ենք հաղթելու, հաղթանակի դեպքում Ծառուկյանին որպես թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ։ Պարոն Ծառուկյանն անձամբ ղեկավարում է նախապատրաստական աշխատանքները եւ առանձին ոլորտների հետ կապված թեզերն առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը»,-տեղեկացրեց Իվետա Տոնոյանը։

Նա հավելեց, որ նախընտրական ցուցակի մանրամասներին այս պահին չեն անդրադառնում, առավել կարեւորում են նախընտրական ծրագիրը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930