Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ամենածանր մեղադրանքն էր, որ հնչեց վարչապետի հասցեին իր իսկ զինակցի կողմից»

Ապրիլ 28,2021 14:54

Ամենածանր մեղադրանքը վարչապետի հասցեին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմի արդյունքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և, կարծես թե, պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»։

Սա հետպատերազմյան, թերևս, ամենասկանդալային հայտարարություններից մեկն է, որը նաև ուղիղ մեղադրանքներ է պարունակում Գերագույն գլխավոր հրամանատար Ն. Փաշինյանի հասցեին.

Ընդունում եք, որ հոկտեմբերի սկզբից կանխորոշված էր պատերազմի ընթացքը և հնարավոր պարտությունը։ Ընդունում եք, որ Օնիկ Գասպարյանը ճիշտ է, ով պնդում է, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Օնիկը ճիշտ էր, իշխանությունները ստում էին։

Ընդունում եք, որ 44 օր խաբել եք հանրությանը։ 44 օր շարունակ աշխատացրել եք  խաբելու հրեշավոր համակարգ։ Ժողովրդին զրկել եք պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացքը փոխելու հնարավորությունից։

Արծրուն Հովհաննիսյանը հանցավոր խմբի միայն երևացող կետն է։ Հոկտեմբերի սկզբից իմանալով, թե ուր է տանում պատերազմի ընթացքը դիտավորյալ խաբել եք ժողովրդին։

Ընդունում եք, որ մեր տղաներին տարել եք գիտակցված մահվան։ Հոկտեմբերի սկզբին իմանալով կորուստների և հետագա զարգացումների ընթացքը, դուք, ձեր վարչապետը մի քանի անգամ կոչերով դիմում էիք մեր երիտասարդներին, վերջերս զորացրվածներին վերցնել տանը եղած սաղավարտներն ու զրահաբաճկոնները և գնալ բայրաքթարների տակ զոհվելու։ Դուք գիտեիք ուր եք ուղարկում մեր երիտասարդներին։Անձամբ վարչապետ Փաշինյանը իր կոչերով  գիտակցաբար մահվան է ուղարկել հազարավոր երիտասարդների։

Պատերազմի դադարեցումը չէր կարող քաղաքական կոնսենսուսի խնդիր լինել։ Ընդդիմադիր, իշխանամետ ուժերի միասնական կարծիքով չի դադարեցվում պատերազմը։ Դրա համար կա իշխանություն և քաղաքական պատասխանատվություն։ Դա հատկապես ձեր և ձեր վարչապետի պատասխանատվությունն էր։

Հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի առաջարկով պատերազմի չդադարեցմամբ Հայաստանի իշխանությունը ստորագրել է հազարավոր նոր մահերի, նոր վիրավորների, անհետ կորածների, գերիների դատավճռի տակ։ Դուք եք հայտարարում, որ հոկտեմբերի սկզբին պատերազմի արդյունքներն արդեն պարզ էին։

Սա ամենածանր մեղադրանքն էր, որ հնչեց վարչապետի հասցեին իր իսկ զինակցի կողմից։ Մնացածը արդարացումներն այլևս անիմաստ են։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930