Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վահագն Ալեքսանյանը քանի՞ սյունեցու դարդին է դարման եղել․ թող գնա ու Սյունիքում ասի իր հնչեցրածը»․ Աննա Գրիգորյան

Ապրիլ 28,2021 13:55

«Բարեհամբույր առաջարկում եմ իրեն՝ դահլիճից հնչեցրածը թող գնա եւ հնչեցնի Սյունիքի որեւէ բնակավայրում։ Թող սյունեցիները որոշեն, թե ինչպես կողջունեն նրան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած ձեւակերպումներին այն մասին, թե Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի հետեւում կանգնած են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Մի բան կարող եմ վստահեցնել, որ կազմակերպված խմբեր չեն եղել։ Ես գիտեմ սյունեցիների դժգոհությունն ու տրամադրությունները»,-նշեց նա։

Աննա Գրիգորյանը հավելեց․ «Ես Վահագն Ալեքսանյանին չեմ ճանաչում, բայց երբ նա ասում է, թե սյունեցին այսպիսին է կամ այնպիսին, ուզում եմ հարցնել՝ նա առհասարակ ի՞նչ կապ ունի սյունեցու հետ։ Քանի՞ սյունեցու դարդին է դարման եղել, քանիսի՞ խնդիրներն է փորձել լուծել»։

Աննա Գրիգորյանը բոլոր նրանց, ովքեր այստեղից զգացմունքային տոնով խոսում են Սյունիքի մասին, հորդորեց գնալ եւ այդ հայտարարությունները հենց Սյունիքում անել․ «Այն պատգամավորները, որոնք ասում են, թե Սյունիքում անվտանգ է, դե գնացեք ու ապրեք այնտեղ»։

Աննա Գրիգորյանը նաեւ նկատեց՝ վարչապետը գնաց Սյունիք, բայց այդպես էլ որեւէ բառ չասաց Սյունիքի անվտանգության մասին։ «Սյունեցին անվտանգ չէ, որքան էլ ոմանք հակառակը պնդեն։ Աբսուրդ է, երբ իշխանությունը չի պատկերացնում, թե ինչպես կարող է ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,-եզրափակեց նա։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930