«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը և կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը կուսակցության գրասենյակում հյուրընկալել են մի շարք արվեստագետների, որոնց հետ քննարկել են հայ ժամանակակից արվեստի և մշակույթի արդի խնդիրները։
Երվանդ Թարվերդյանը ներկայացրել է կուսակցության գաղափարախոսությունը, որի հիմնական առանցքն է՝ ազգային մշակույթը և ազգային միտքը։ Արվեստագետները ողջունել են կուսակցության մուտքը՝ քաղաքական դաշտ և կիսվել իրենց մտահոգություններով և առաջարկություններով՝ ուղղված Հայաստանում արվեստի ոլորտի զարգացմանը։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել կուսակցության ղեկավարներին, նման հետաքրքիր հանդիպման ձևաչափի համար։
Երվանդ Թարվերդյանը խոստացել է, որ հաջորդ հանդիպումը կլինի արվեստագետների ավելի մեծ կազմով, որտեղ ավելի առարկայական կդիտարկվեն բոլոր խնդիրները։
Կարդացեք նաև
«Միացյալ Հայաստան» կուսակցության հանրային կապերի բաժին