Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը

Ապրիլ 28,2021 13:21

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կասեցնել ԱՄՆ հետ գործակցությունը պաշտպանական և տնտեսական ոլորտում։ Պատճառն այն է, որ ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Bloomberg պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի ուղերձը չի ազդի ռազմական ոլորտում Թուրքիայի հետ ռազմական ունեցած հարաբերությունների վրա։ Այդ մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Մենք որևէ փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք չենք կարծում, որ ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը կանդրադառնա այդ հարաբերությունների վրա»,-ասել է Քիրբին՝ հույս հայտնելով, որ թուրք-ամերիկյան կապերը ռազմական ոլորտում միայն կամրանան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930