Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը հույս չունենա, թե գյադայական պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել». Սրբուհի Գրիգորյան

Ապրիլ 28,2021 13:08

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն անդրադարձավ «սյունիքագետներին», որոնք շարունակաբար պրկված են պահում հանրության նյարդերը՝ Սյունիքի մասին կեղծ լուրեր տարածելով. «Դա անում են հայրենասիրական լոզունգներով: Ձեր հայրենասիրական նոտաները փշրվում են հենց Զանգերի մոտ: Ձեր էժան ինքնահաստատումով հեռու մնացեք Սյունիքից: Մենք պետք է հիմա Արցախը Հայաստանին միավորելով զբաղված լինեինք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում: Եթե ձեր հաշվարկները այնպես են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք: Տարիներ շարունակ նաեւ Սյունիքում իշխանական բոլոր լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են: Մարզպետարանից մինչեւ ՏԻՄ են ստիպել: Ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ-ի իրենց ասած պատգամավորի թեկնածուին: Բայց բռնությունը չի կարող երկար ճանապարհ գնալ, ո՞ւր են հիմա պրիմիտիվ բռնակալները»:

Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ մեր երեխաներին հայհոյանքների խրախճանք պետք չէ, անվտանգություն է պետք. «Որեւէ մեկը հույս չունենա, թե գյադայական պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել եւ ընտրություններին փորձել պարտադրել: Ես ամբողջ ընթացքում Սյունիքում եմ լինելու, կանգնելու ենք բոլոր ազատ ընտրել ցանկացողների կողքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930