Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 2020թ. անկում է ապրել. Freedom House

Ապրիլ 28,2021 12:56

Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ 2021» զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 2020թ. նախորդ տարվա համեմատությամբ անկում է գրանցել:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը 2.96 միավորով դասվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակազմերի շարքում: Դրանք այն երկրներն են, որոնք ցանկանում են քողարկել ավտորիտարիզմը կամ հենվում են իշխանության ոչ ֆորմալ կառույցների վրա՝ սահմանափակ հարգանք ցուցաբերելով ժողովրդավարական ինստիտուտների և փորձի վրա:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում խթանել է ժողովրդավարական ճգնաժամ, որը վտանգի տակ է դնում 2018թ. հեղափոխության ձեռքբերումները: Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրի ժողովրդավարության ցուցանիշն ընկել է, և այս տարվա իրադարձությունները, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և զինվորականության միջև լարվածությունը ցույց տվեցին, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- ասվում է զեկույցում:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը համարվել է հիբրիդային ռեժիմ (2.50), Ադրբեջանը՝ կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ (1.0): Կոնսոլիդացված ավտորիտար է համարվել նաև Ռուսաստանը (1.0):

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930