Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ շրջանակներ արդեն ոչ թե փողեր են բաժանում, այլ ավտոմեքենաներ, անշարժ գույք». Արման Բաբաջանյան

Ապրիլ 28,2021 12:23

Այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում երկու հարց է՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը եւ Հարկային օրենսգրքում փոփոխության նախագիծը:

Պատգամավորները տարակուսած էին՝ ե՞րբ են այս փոփոխությունները ուժի մեջ մտնելու, որովհետեւ ընտրական գործընթացի հետ կապված փոփոխություններ են, կարո՞ղ է ընտրություններից 10 օր առաջ ուժի մեջ մտնի ու նոր կանոններով գնան ընտրության:

Արման Բաբաջանյանն ասաց, որ այս երկու նախագծերը խիստ կարևոր են ընտրական գործընթացի համար, որ ընտրություններն ավելի ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու իրավիճակ ստեղծեն. «Ես հեռու եմ այն մտքից, որ մեզ հաջողվելու է ազատ, արդար ընտրություններ անցկացնել, որովհետեւ ձեր թողտվությամբ ընտրական պրոցեսում արդեն ներգրավվել են պսեվդո-քաղաքական որոշ գործիչներ, շրջանակներ, որոնք շատ հեռու են այդպիսի ընտրություններ անցկացնելու հեռանկարից»:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն ասաց, որ այդ վատատեսությունը չի կիսում, իրենք կամք ունեն անցկացնելու արդար ընտրություններ:

Ավելի ուշ իր ելույթում Արման Բաբաջանյանն ասաց. «Մենք կարող ենք առանց այս փոփոխությունների գնալ ընտրությունների: Ինչ վերաբերում է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու ձեր կամքին, հանձնառությանը, այն , ինչ տեղի է ունենում մեր երկրով մեկ, վաղուց արդեն ձեր կամքի հետ կապ չունի: Որոշ շրջանակներ արդեն ոչ թե փողեր են բաժանում, այլ՝ ավտոմեքենաներ, անշարժ գույք: Իրավապահների հետ խոսել եմ, անզոր են, չեն կարողանում արձագանքել այդպիսի ահազանգերին: Սա՝ ի գիտություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930