Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում պարզորոշ հասկանում են, որ այդ խարանն արդեն ամբողջական պատկերով դաջված է նրանց կերպարի վրա. Աշոտ Ղուլյան

Ապրիլ 28,2021 11:43

Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերին հաճախ կարելի է լսել. «Իսկ ի՞նչ է մեզ տալու ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումը»: Կարելի է հասկանալ համընդհանուր ապատիայի ֆոնին այսպիսի հարցադրումների տարածվածության հիմքերը, բայց այդքանով հանդերձ դրանք շատ վնասակար են ու նույնիսկ վտանգավոր և ահա թե ինչու.

1.1915թ. և հաջորդ տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր, որ մի կերպ փրկվել ու մազապուրծ հասել են տարբեր երկրներ, նպատակ են դրել, իսկ ավելի ստույգ՝ ուխտ են արել իրենց հարազատներին խոշտանգած ու ոչնչացրած ոճրագործներին պատմության դատաստանի առաջ կանգնեցնելու մասին: Եվ այդ նպատակին իրենց հնարավորությունները, ջանքերը և նույնիսկ կյանքն են նվիրել 4-5 սերունդներ, նույն հայերի ժառանգները: ԱՄՆ-ում ապրող բազմաթիվ հայ ընտանիքների համար (ճանաչում և հանդիպել եմ այդպիսի տասնյակ ընտանիքների) այդ նպատակին հասնելը պատվի ու արժանապատվության հարց էր: Այս դեպքում տեղին կլինի ասել՝ բոլորիդ վարձքը կատար:

2.Ինչքան էլ փորձեն այդ գնահատականը նսեմացնող տերմիններ օգտագործել, միևնույն է, Թուրքիայում պարզորոշ հասկանում են, որ այդ խարանն արդեն ամբողջական պատկերով դաջված է նրանց կերպարի վրա (բնական է, որ խոսքը ցեղասպանությունը մերժող հատվածի մասին է): Չմոռանանք, որ ժամանակակից Ռուսաստանի Դաշնությունն այդ իրողությունը ճանաչել է դեռ 1995թ., իսկ Ֆրանսիան օրինակ է տալիս եվրոպական մի շարք երկրների ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցով: Այս արձանագրումը կարևոր է, քանի որ հաջորդիվ Միացյալ նահանգների քաղաքական առաջնորդությունն ընդունող երկրներում նույն այդ գործընթացի շարունակություն է սպասվում, իսկ մյուս բևեռում (կամ բևեռներում) վաղուց ֆիքսված է իրերի ճիշտ դրությունը:

3.Եվ վերջապես. 106 տարի պայքարել և հասնել նպատակին՝ սա տիպական օրինակ է, թե ինչպես են առաջադրվում, հետապնդվում և, ի հեճուկս բոլոր հընթացս առաջացող խնդիրների, հանգուցալուծվում համազգային նշանակության նպատակները: Բացի պայքարի երկարատև ժամանակահատվածից` ամեն ինչ ընդօրինակելի է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930