Ստեփանակերտում գործող ռուս խաղաղապահ զորամիավորման քաղաքացիների ընդունման կետ է դիմել մոտ 3600 քաղաքացի, ավելի քան 800-ն էլ դիմել են կենտրոնում բացված «թեժ գծի» միջոցով:
Քաղաքացիները հիմնականում դիմում են անհետ կորած զինծառայողներին գտնելու, հրթիռակոծությունների ժամանակ ավերված տները վերականգնելու հարցերով:
Անհետ կորածների որոնումներն իրականացնում են ռուս խաղաղապահները՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ գործակցությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ