Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային կառույցների միաձույլ համակարգի կառուցվածքի մասին

Ապրիլ 28,2021 10:34

Նախորդ անգամ արդեն նշվել էր, որ ներկայումս մեզ միայն մի ելք է մնացել: Ի մի բերել, աշխարհով մեկ ամբողջացնել, ուղղորդել մեր 10 միլիոն հայության գումարային ողջ ներուժը և օգտվելով հեռահաղորդակցման, աշխատանքների հեռավար կազմակերպման արդի, հնարավորություններից, ձևավորել՝

 Նպատակային գործունեության ունակ, համազգային կառույցների մեր միաձույլ, հզոր, գործուն համակարգը, մեր 10 միլիոն հայության Հայ Ազգ կազմակերպությունը` կենտրոն, մայրաքաղաք Հայաստան պետությամբ:

 Եվ քանի որ լոկ բարձր հայրենասիրության, անշահախնդիր նվիրվածության քարոզով արդեն հնարավոր չէ հասնել դրան.

Կառույցի կազմավորման հիմքում դրվել է ոչ միայն հայրենիքին ծառայելու միակողմանի պահանջը, այլ խնդիր է դրվել նաև ամենուր, անհատապես էլ օգնել մեր ազգակիցներին և ստանձնելով փոխադարձ օգնության փոխաջակցման հստակ պարտավորություններ. Հասնել նրան որ`

Մասնակցությունը ազգանպաստ գործերին նյութապես էլ լինի խրախուսված, մարդիկ զգան, որ ազգային պատկանելիության գիտակցումը, ոչ թե լրացուցիչ բեռ է, այլ շնորհ, հնարավորություն համատեղված ջանքերով հասնելու լուրջ հաջողությունների:

Հաշվի առնելով համաշխարհայնացման արդի գործընթացների մեզ համար բարենպաստ ուղղվածությունը, համազգային կառույցների հզոր, գործուն համակարգի կազմավորմանը նպաստող հանգամանքները,

Նախատեսվում է, որ այդ համակարգը իր առջև դրված խնդիրներին հետամուտ պետք է ունենա կառուցվածքային հետևյալ ստորաբաժանումները՝

1.Ուղղորդման, կարգավորման ներկայացչական մարմին՝ Համազգային խորհուրդ կազմված ՀՀ, Արցախի իշխանությունների, համայնքային միավորում- ների, եկեղեցու, համազգային հիմնական կազմավորումների ներկայացուցուցիչներից և համընդհանուր ընտրությունների միջոցով համայնքներից ընտրված հեղինակավոր անձանցից.

2.Ըստ գործունեության հիմնական ուղղությունների, Համազգային խորհրդի կողմից նշանակվող մասնագետներից կազմված հեռակառավարման գործադիր խորհուրդ, իր կառավարիչով.

3.Այդ խորհրդի կողմից ձևավորվող, կառավարվող՝

3.1. Տեղեկատվական համընդհանուր բազա.

3.2. Ինֆորմացիայի հավաքման, պահպանման, մշակման, ուսումնասիրման, ինքնաշխատ եղանակով պահանջվող տեղեկությունների, նյութերի, խորհրդատվության տրամադրման կենտրոն.

3.3. Հեռավար ուսուցման, ինքնուսուցման աջակցման, հեռախտորոշման, հեռաբուժօգնության կազմակերպման, հեռավար աշխատանքներում ներգրավ-ման, գործարար կապերի ամրապնդման, աջակցման, ներդրումների, մասնագիտական խորհրդատվության, ազգակիցների առաջխաղացմանը, իրավունք-ների, օրինական շահերի պաշտպանության կազմակերպմանը նպաստող և այլ ծառայությունների մատուցման ճյուղավորված լայն ցանց.

4.Աստիճանական ընդլայնման ճանապարհով կազմավորվող փորձի փոխանակման, խորհրդատվության, փոխադարձ աջակցման, փոխօգնության խմբեր.

5.Համայնքային կազմավորումների գործունեության աջակցման բաժանմունք:

Հայրենիքի հզորացմանը նպատակաուղղված քայլերի մասին

 Նկատի ունենալով, որ հայրենակիցներին անհատապես աջակցելու, օգնելու սկզբունքային պահանջի որդեգրման շնորհիվ ազգանպաստ գործունեության մեջ ներգրավվածությունը, մասնակցային ակտիվությունը շատ արագ կաճի և հնարավորություն կստեղծվի, որ կարող ուժերի ներգրավմամբ ձևավորվի տեղեկացման, խորհրդատվության, լոբբիստական ծառայություների մատուցման ճյուղավորված արդյունավետ ցանց:

Համազգային կառույցների միաձույլ համակարգի առջև խնդիր է դրվելու՝

1.Անհատապես աջակցելով առաջխաղացմանը, պայմաններ ստեղծել, որ մեր հայրենակիցները ավելի ակտիվորեն ներգրավվեն իրենց երկրների քաղաքական գործընթացներում, ազդեցիկ պաշտոններ զբաղեցնեն:

2.Եվ ներգրավելով նրանց հայրենանպաստ գործընթացներում նպաստել, որ միջազգային ազդեցիկ կազմակերպությունների, երկրների հետ հաստատվեն հնարավորինս ավելի օգտակար, արժանապատիվ փոխհարաբերություններ:

3.Խրախուսման բավարար պայմաններն ապահովելով՝ նպաստել, որ ՀՀ դեսպանատներին, միջազգային ներկայացուցչություններին կից ձևավորեն նրանց գործունեությանը աջակցող խմբեր:

4.Ապահովելով վերը նշած կարող ուժերի, լոբբիստական ծառայությունների մասնակցությունը՝ աջակցել, որ մեր զինված ուժերը արտոնյալ, ձեռնտու պայմաններով կարողանան ձեռք բերել պահանջվող զենք, զինամթերքները:

5.Հեռավար մասնակցության պարտավորությամբ ներգրավելով այլ երկրների պաշտպանական համակարգերում ընդգրկված, անհրաժեշտ գիտելիքները ունեցող մեր հայրենակիցներին պայմաններ ստեղծել, որ նրանց ակտիվ մասնակցությամբ ձևավորվեն մեր բանակի, պաշտպանական կարողությունների արդիականացման խնդիրների ուսումնասիրման, խորհրդատվության հանձնախմբեր:

6.Աջակցել, որ մեր պաշտպանական համակարգում վճարովի հիմունքներով, կազմավորվեն մասնագիտացված, մարտունակ ստորաբաժանումներ, որտեղ առանց խոչընդոտների կարողանան ծառայել նաև Սփյուռքի մեր հայրենակիցները: Պայմաններ ստեղծել, աջակցել, որ հնարավորինս մեծ թվով կարող երիտասարդներ ընդգրկվեն այդ ստորաբաժանումներում.

 7.Նպաստել Հայաստանում ժամանակակից զինատեսակների արտադրության կազմակերպմանը: Այդ նպատակով, թեկուզ հեռակա կարգով, գործընթացում ներգրավել Սփյուռքում բնակվող մասնագետներին: Խնդիր դնելով նրանց առջև՝ նաև աջակցել, որ պահանջվող սարքավորումների, բաղկացուցիչ մասերի ներկրման հնարավորությունը ապահովվի՝

8.Ազդեցության վերը նշված լծակներից օգտվելով պայմաններ ստեղծել, որ մեր այդ ձեռնարկությունները ներգրավեն որոշ զենքերի, զինամթերքների նրանց բաղկացուցիչ մասերի համատեղ արտադրություն մեջ:

ՀՀ տնտեսության առողջացմանը, զարգացմանը նպատակաուղղված խնդիրները

 Ինչպես արդեն նշվել էր, ստեղծված այս ծանր իրավիճակից դուրս գալու համար մենք առաջին հերթին պետք է գործի դնենք մեր մարդկային կապիտալի գումարային ողջ ներուժը:

Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհով մեկ կառուցվածքային լուրջ, արմատական բարեփոխումներ են կատարվում, զարգացած երկրներում օրինակ, նորաստեղծ, փոքր և միջին ձեռնարկությունները աստիճանաբար ավելի ու ավելի մեծ դերակատարում են ստանում (այդ երկրների ՀՆԱ-ի մեջ նրանց մասնաբաժինը 60-70 տոկոսի է հասնում, իսկ մենք այդտեղ էլ դեռ շատ ու շատ ետ ենք մնացել (մեր մոտ այդ մասնաբաժինը 10-15 տոկոսն էլ չի գերազանցում).

Եվ այն որ մեր տնտեսության այդ հատվածի կտրուկ աճը, զարգացումը (իսկ դրա համար միանվագ խոշոր ներդրումներ չեն պահանջվում) բեկում կմտցնի, լուրջ նախադրյալներ կստեղծի, որ կարողանանք վերջապես ոտքի կանգնել, դուրս գալ այս ճահճից.

Նկատի ունենալով նաև, որ ներկայումս տեղեկատվության ծավալները այն-քան մեծ արագությամբ են աճում, փոփոխվում, որ շատերը այլևս չեն հասցնում ինքնուրույն ծանոթանալ, օգտվել համացանցում առկա, իրենց անհրաժեշտ տվյալներից, նյութերից.

Իսկ մեզ մոտ այդ խնդրով առաջին հերթին օգնության կարիք ունեն ձեռներեցությամբ անհատապես զբաղվողները, նորաստեղծ, փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները.

Եվ քանի որ ներկայումս ինքնաշխատ ծրագրերի կիրառմամբ հնարավոր է ապահովել տեղեկատվական մեծ բազաների մանրակրկիտ ուսումնասիրությունը և միլիոնավոր մեր ազգակիցների, նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների մասին տեղեկությունների վերլուծության հենքով, բարձր մոտավորությամբ պարզել, թե անկախ գտնվելու վայրից, նրանց գործարար կապերի ամրապնդման, անվտանգության, իրավունքների, օրինական շահերի պաշտպանության կազմակերպման, գործունեության արդյունավետության բարձրացման համար ինչով կարելի է օգնել.

Եվ այդ ուսումնասիրությունների հիման վրա ինքնաշխատ եղանակով տրամադրել խորհրդատվական բավական հիմնավորված աջակցություն.

Իսկ կենդանի կապի ապահովման, մանրամասների, ճշգրտման նպատակով, հնարավոր է կառույցի շրջանակներում, հիմնականում ինքնածախսածածկման սկզբունքով ըստ ոլորտների ձևավորել կարող մասնագետներից կազմված, ուսուցման, խորհրդատվության, հեռավար աջակցման և բազմաբնույթ այլ ծառայությունների մատուցման ճյուղավորված լայն ցանց, փոխօգնության խմբեր, միավորումներ.

Նախատեսվում է, որ Համագործակցության փոխօգնության համազգային կառույցների համակարգի առջև առաջիկայում դրվելու են հետևյալ խնդիրները

1.Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ձևավորել մեծածավալ տեղեկությունների, տվյալների արդյունավետ ուսումնասիրման համակարգ (արհեստական բանականություն), որի օգնությամբ հնարավոր կլինի ինքնաշխատ եղանակով խորհրդատվական աջակցություն տրամադրել մեր բոլոր գործարարներին:

 2.Գործընթացում ներգրավելով համազգային կառույցներին, համայնքային բոլոր կազմավորումներին, ՀՀ կառավարության անմիջական աջակցությամբ, նպաստել, որ աստիճանական ընդլայնման ճանապարհով ձևավորվի համահայկական տվյալների հավաքագրման համընդհանուր բազա:

 3.կազմակերպել, որ համացանցում ձևավորվի համահայկական տեղեկատվական, համընդհանուր պորտալ, որտեղ անկախ բնակության, գտնվելու վայրից՝ մեր բոլոր հայրենակիցներին, կազմակերպություններին կտրամադրվեն առանձնացված մուտքով, անհատական օգտագործման կայքէջեր: Այդ էջերը պետք է ունենան բաց (բոլոր այցելուների համար) և փակ (մուտք կարող է գործել միայն օգտատերը և արհեստական բանականությունը) բաժիններ: Եվ որոնց միջոցով ավելի լայն հնարավորություններ կստեղծվի, որ մատուցվեն պահանջվող ծառայությունները (այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով տրվող, ինչպես նաև կազմավորվեն գործարար կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը նպաստող փոխօգնության խմբեր, միավորումներ:

 4.Նկատի ունենալով, որ նորաստեղծ, փոքր և միջին ձեռնարկություններից շատերը բավարար միջոցներ չունեն, որ իրենց գործունեության մեջ անմիջականորեն ներգրավեն բարձր որակավորում ունեցող մասնագետների, իսկ նրանցից շատերն էլ դեմ չեն լինի ընդունելի վճարով, հեռավար մասնակցության կարգով օգնել գործարարներին՝ նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել, որ համակարգի շրջանակում, ըստ ոլորտների կազմավորվեն խորհրդատվական և աջակցման ծառայությունների մատուցմանը ընդունակ մասնագիտացված կազմավորումներ:

 5.Աջակցել, որ ազգակիցների հետ, համատեղ սեփականության հենքով ձևավորվեն ժամանակակից ձեռնարկություններ: Նպաստել, որ տնտեսվարող մեր բոլոր սուբյեկտները դրսում էլ առանց դժվարության կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ նյութերը, սարքավորումները, կազմակերպեն իրենց արտադրանքի արտահանումը, գովազդը, վաճառքը:

 6.Մեր հայրենակիցներին ավելորդ գանձումներից, կախվածությունից ազատելու, ներազգային գործարար կապերի ամրապնդմանը, փոխհարաբերությունների պարզեցմանը, վստահության աստիճանի բարձրացմանը, օտարներից կախվածության նվազեցմանը հասնելու նպատակով նպաստել, որ շրջանառության մեջ դրվի ազգային կրիպտոարժույթը և նրա օգտագործման համար հարմար պայմաններ ապահովվեն:

7.Օգտվելով ինքնաշխատ եղանակով ազգակիցներին անհատապես օգնելու, պահանջվող տվյալները, տեղեկությունները տրամադրելու, խորհրդատվական և աջակցման այլ ծառայություններ մատուցելու հնարավորությունից՝ համակարգի շրջանակում կազմավորել աշխատանքով ապահովման հատուկ ծառայություն, որի առջև խնդիր կդրվի նաև նպաստել տնայնագործությանը, հեռավար աշխատանքային գործունեության խթանմանը:

8.Համացանցից, հեռահաղորդակցման արդի հնարավորություններից արդյունավետ ձևով օգտվելուն նպաստելու նպատակով, ներգրավելով կարող մասնագետներին, բարձր կուրսերի ուսանողներին ձևավորել գործարարներին ուղիղ հեռակապով խորհրդատվական աջակցման ճյուղավորված լայն ցանց:

 

 Շարունակելի.

Արշակ ՍԱԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930