ՀՀ Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցի ճակատագիրը օդում կախված է մնացել: Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն եւ հետաքրքրվեց, թե երբ է հյուրանոցն աճուրդի հանվելու: Մեր հարցին ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից փոխանցեցին. «Կառավարության որոշում է լինում, եւ, դրա համաձայն, դրվում է աճուրդի։ Երբ լինի կառավարության որոշում, այդ ժամանակ էլ կհանվի աճուրդի: Մենք տեղյակ չենք, թե երբ նման որոշում կլինի՝ հյուրանոցի հետ կապված: Ինչքան որ նախատեսված եղել է, մենք դրել ենք աճուրդի: Մենք տեղյակ չենք՝ հյուրանոցն այսօր օգտագործվո՞ւմ է հիմա, թե՞ ոչ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։