Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հակոբյան. «Բոլոր այն խուլիգանները, ովքեր կհայհոյեն վարչապետին և նրա կողմնակիցներին, պետք է ստանան համարժեք պատասխան». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 28,2021 09:00

Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված մի քանի պատգամավորներ նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք, որ Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի և դրանից հետո ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործընթացների մասին խոսելիս, լրագրողների հետ զրույցում Հրաչյա Հակոբյանն ասել էր.

«Մենք տեսանք խուլիգանական պահվածք, բա պետք է բերման ենթարկվեն և պետք է այդպես ստորանալով՝ բերման ենթարկվեն, քանի որ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»:

ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորների՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությանը, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ պատգամավորները կամ լավ չեն հասկացել իր խոսքերը, կամ չեն ցանկանում հասկանալ.

«Իմ խոսքն ուղղված չի եղել սյունեցիներին, այլ կոնկրետ անձանց, այն խուլիգանական բանդային, ովքեր կազմակերպել էին սադրիչ ակցիաներն ընդդեմ վարչապետի, ովքեր հայհոյում էին վարչապետին և վարչապետի կողմնակիցներին: Ես կարող եմ իմ խոսքերը վերահաստատել՝ բոլոր այն խուլիգանները, ովքեր կհայհոյեն վարչապետին և նրա կողմնակիցներին, պետք է ստանան համարժեք պատասխան»:

Հարցին՝ իր կարծիքով ինչպիսի՞ն կլինի խմբակցությունների արձագանքը, պատգամավորն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչպես կարձագանքեն խմբակցությունները: Բայց ուզում եմ հարց տալ անկախ պատգամավորներին. երբ Ազգային ժողովի պատգամավորը ՀՀ քաղաքացիներին ժեխ էր անվանում, այդ ժամանակ ինչո՞ւ այսպիսի նախաձեռնությամբ հանդես չեկան: Ես կոնկրետ խուլիգանների եմ իմ խոսքում նկատի ունեցել, իսկ մյուս դեպքում ժեխ էին անվանել ՀՀ քաղաքացիներին, բայց իրենցից ոչ ոք ձայն չհանեց»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930