Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլում» դե-ֆակտո որոշել են, որ գալիք ընտրությունների ժամանակ կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում

Ապրիլ 27,2021 23:23

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային ժողովում այսօր շրջանառվել է Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների փոփոխման ու լրացման նախագիծը, որը կքննարկվի ու կքվեարկվի վաղը (հղումները՝ ստորև):

Նախագծում, սակայն, բացակայում են քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածները, այնինչ, դրանք կային նախնական տարբերակում, ուղարկվել էր Վենետիկ, ստացել էր Վենետիկի, ՀԿ-ների ու մի շարք արտախորհրդարանական ուժերի օրհնությունը:

Իշխանություններն այդ հոդվածները հանել են առանց քաղաքացիական հասարակության հետ քննարկումների ու առանց որևէ հանրային քննարկման… Ավելին, դա արվել է ի հեճուկս քաղհասարակության ու հանրային քննարկումների ժամանակ հնչեցրած այն մոտեցումների, որ գալիք ընտրությունների ժամանակ առավել կարևոր է ֆինանսավորման կարգի ապահովումը:

Այլ կերպ ասած, «Իմ քայլում» դե-ֆակտո որոշել են, որ գալիք ընտրությունների ժամանակ կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում, ինչի վրա ուզեն, որքան ուզեն «տակից» գումար ծախսեն, ոնց ուզեն բռնաբարեն Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումներն ու մնան անպատիժ:

Հ.Գ. Ես լսել եմ հարցի հետ կապված «Իմ քայլի» մոտեցումները, բայց դրանք անընդունելի են, իսկ պոտենցիալ խոչընդոտները՝ հաղթահարելի: Եվ ես հերթական անգամ ապշած եմ «Իմ քայլի»՝ ռեֆորմները տապալելու բացառիկ ունակությամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930