Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ:
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում առաջիկայում սպասվող բարձր մակարդակի շփումները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ