Լեհաստանում այսօր ավարտվում է գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը: Մարզիկները, նրանց թվում նաեւ Հայաստանի, մեդալները վիճարկում են Gi (կիմոնոյով) մրցաձեւում:
Նախնական փուլից հետո մեր նորաստեղծ հավաքականի չորս անդամներ առաջին անգամ հանդես գալով պաշտոնական այսպիսի բարձրակարգ մրցաշարում՝ բրոնզե մադալի համար գոտեմարտելու իրավունք են ստացել:
Նրանք են. մեր հավաքականի միակ կին մասնակիցը՝ 53 կգ քաշային Լիլիթ Դանիելյանը, 62 կգ քաշային Մայիս Ներսեսյանը , որն արդեն Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել առանց կիմոնոյի մրցաձեւում, 66 կգ քաշային Ասլան Պողոսյանը եւ 84 կգ քաշային Խաչատուր Թամարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ