Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Ամատունի․ «Հույս ունենք, որ գերեվարվածների հետ տեսահաղորդագրությամբ կապը պարբերաբար կլինի»

Ապրիլ 27,2021 20:55

44 օրյա պատերազմի հետո Ադրբեջանում գտնվող հայ գերեվարվածներն առաջին անգամ կարողացել են իրենց հարազատներին տեսահաղորդագրություն փոխանցել իրենց հարազատներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

Քանի գերեվարված անձ է նման տեսահաղորդագրություն փոխանցել, Aravot.am-ի հետ զրույց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց՝ քանակի մասին հանրայնորեն տվյալներ չի կարող տրամադրել։

Զառա Ամատունի

Մեր հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեն, ինչպե՞ս հայ գերեվարված անձինք, տիկին Ամատունին ասաց․«Նման տվյալներով մենք չենք կիսվում հանրայնորեն, տվյալներն ուղղում ենք համապատասխան կողմի իշխանությանը։ Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են այդ հարցերը, երբ տեսակցում ենք գերեվարված անձանց։ Նման հարցերով, եթե ունենում ենք որոշակի նկատառումներ, դրանք  քննարկում ենք պատասխանատու մարմինների հետ՝ փակ ձեւաչափով»։

Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն նպատակ ունի հնարավորության դեպքում նման հաղորդագրություններով նաեւ հարազատները կիսվեն Ադրբեջանում պահվող անձանց հետ:

Արդյոք շարունակական է լինելու այս ձեւաչափով գերեվարվածների հաղորդակցությունն իրենց ընտանիքների հետ, տիկին Ամատունին ասաց՝ կարող ենք միայն հույս հայտնել, որ նման հնարավորությունը կընձեռվի պարբերաբար, քանի որ տեսակցությունները պարբերաբար բնույթ են կրում եւ կկարողանանք այս ձեւաչափը կիրառել, քանի դեռ այդ անձինք անազատության մեջ են, եւ դրա շրջանակներում ունենք նպատակ բարելավելու հաղորդակցության հնարավորությունները։

Նշենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով հայ գերեվարվածների հետ հաղորդակցության հնարավորություն է լինում միայն այն դեպքում, երբ գերության փաստն Ադրբեջանը հաստատել է։ Ադրբեջանում են գտնվում 200-ին մոտ հայ գերեվարվածներ, որոնցից մի քանի տասնյակի գերության փաստն Ադրբեջանը չի հաստատում։ Այս մասին Aravot.am-ին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերեվարվածների եւ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930