Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղեկացնում եմ, որ այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքը վերացնելու պահանջով։
Հիշեցնեմ, որ և՛ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելիս, և՛ կալանավորման միջնորդությունը քննարկելիս դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ կերպ ասած՝ Մխիթար Զաքարյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չի հիմնավորվել։
Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում։
Կարդացեք նաև
ՀՀ Գլխավոր Դատախազություն, պարոն Դավթյան, Դուք պարզապես պարտավոր եք գործել քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և վերացնել ակնհայտ շինծու մեղադրանքը։