16 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարում դեռեւս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկեղ Լեւոն Արոնյանը 15 հնարավորից վաստակել է 9,0 միավոր եւ պայքարը շարունակում է քառորդ եզրափակիչ փուլում: Այստեղ նրա մրցակիցը Ուեսլի Սոն է, որը ամենայն հավանականությամբ ոչ հեռու ապագայում կդառնա ԱՄՆ-ի հավաքականում հայ գրոսմայստերի թիմակիցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ