Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նորից Նիկոլը զավթի իշխանությունը եւ կեղծի ընտրությունները, նրա հետ անհնար է ճգնաժամի հանգուցալուծում»․ Արփինե Հովհաննիսյան

Ապրիլ 27,2021 17:20

«Ես Հայրենիքի փրկության շարժման խորհրդի կազմում որոշում կայացնող չեմ եղել։ Իսկապես չգիտեմ, թե ինչ պլան B-ի մասին է խոսքը։ Բացի ընտրությունների նախապատրաստությունից՝ որեւէ այլ պայքար այս պահին չեմ տեսնում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո ի՞նչ նկատի ուներ «Հայրենիքի փրկության շարժումը», երբ ասում էր, որ Փաշինյանին հեռացնելու համար գործի կդնի «պլան B»-ն։

«Մասնակի եւ արդարացիորեն շարժումը համարում է, որ իր նպատակը կապիտուլյանտին հեռացնելն էր։ Անհնազանդության գործողությունները ողջունելի են, բայց դրանք բավարար չէին։ Նիկոլ Փաշինյանի բարոյականության շեմի բացակայությունն ասիմետրիկ էր մեր պատկերացումներին»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Նա նաեւ ասաց՝ հունիսին սպասվող ընտրություններին ընդառաջ ինքը չգիտի, թե ինչ ձեւաչափով եւ որ քաղաքական ուժի հետ է մասնակցելու․ «Եկել է փուլը, որտեղ չի կարելի մարդկանց հետ չլինել ազնիվ։ Եթե նորից Նիկոլը զավթի իշխանությունը եւ կեղծի ընտրությունները, ինչին ընդունակ է, նրա հետ անհնար է ճգնաժամի հանգուցալուծում։ Սրա համար ազնվություն է  պետք մարդկանց հետ, այլապես որեւէ մեկը ձայն չի հավաքի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930