«Հավանաբար՝ 2018թ․-ին Փաշինյանին խորհուրդ տված իրավաբաններն այն նույն իրավաբաններն են, որոնք խորհուրդ էին տալիս, թե ինչպես ազատվել Հրայր Թովմասյանից, ինչպես «գրավել» ՍԴ-ն։ Նրանք այն ժամանակ ճիշտ խորհուրդ են տվել, դա պարզ սահմանադրական կարգավորում էր, բայց երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, եւ Կարեն Կարապետյանը ժամանակավոր կատարում էր նրա պարտականությունները, Սերժ Սարգսյանի տեքստում նման բան կար՝ «ես թողնում եմ վարչապետի պաշտոնը»։ Նա չէր օգտագործել հրաժարական տերմինը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, սակայն համարվում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց` 2018թ․-ին կառավարության նիստում փաստվեց, որ Սերժ Սարգսյանի հեռանալու տեքստը հանգեցրել է վարչապետի պարտականությունների կատարման անհնարինությանը, եւ նրա պարտականությունները սկսեց կատարել Կարեն Կարապետյանը։
Կարդացեք նաև
«Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, այն ժամանակ որեւէ մեկն այդ մասին չէր խոսում, բայց բոլորս գիտեինք, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա ժամանակավոր պաշտոնակատար։ Բայց հիշում ենք, թե ինչ էր կատարվում 2018թ․-ին։ Նա այդ ժամանակահատվածի համար իշխանությունը զավթել էր, հիմա էլ զավթել է, յուրացրել իշխանությունը, եւ դրա համար նախատեսված է մինչեւ 15 տարվա ազատազրկում։ Պետք է քրեական գործ հարուցվեր։ Եթե կա վեճ՝ հրաժարականից հետո պե՞տք է համարվեր պաշտոնակատար, թե ոչ, ապա խորհրդարանական ընդդիմությունը կամ նախագահը պետք է դիմեն ՍԴ։ Փաշինյանը գիտի եւ միտումնավոր շարունակում է զավթած պահել իշխանությունը, նա այս պահին հանցագործություն է անում։ Եթե ընդդիմությունն էլ է հուզիչ կերպով այդ կարծիքին, ապա հիշեցնեմ, որ հնարավորություն ունեն ՍԴ դիմելու»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ