Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արավուս գյուղի հովվի հետ կապված միջադեպին՝ ասաց, որ բազմակողմանի տեղեկություն չունի, պատկան մարմինները պետք է զբաղվեն:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ անվտանգության գոտի ստեղծվի, Խաչատրյանը համաձայնեց. «Շատ լավ կլինի, սակայն պետք է նաեւ հաշվի առնել հնարավորությունները եւ դրանց հասնելու ճանապարհները ինչքանով են ռեալ»:
Խաչատրյանի խոսքով՝ «բնական է, որ նմանօրինակ միջադեպեր կարող են հանդիպել, այնպես չէ, որ մեր հարեւանը Շվեյցարիան է» ու օրենքի տառին համապատասխան իրականացնում են փաստաթղթով ամրագրված պարտավորությունները, բայց որ ասենք Սյունիքում այս պահին լուրջ անվտանգային խնդիրներ կան ու այնտեղ բնակվելը վտանգավոր է՝ այդպես չէ:
Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պահին սահմանի ամբողջ երկայնքով տեխնիկական միջոցներ, փշալարեր, տեսահսկման սարքեր են տեղադրվում, թե երբ կավարտեն ողջ երկայնքով կահավորումը՝ պարզ չէ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ