Մոսկվայի «Սոկոլ» մետրոյի կայարանին հարող Պեսչյանի նրբանցքում բացվեց նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանը։
Արձանը ՌԴ֊ում ՀՀ դեսպանության նվերն է մայրաքաղաքին, որի ճարտարապետական դիմագծի մեջ Կարո Հալաբյանը թողել է անփոխարինելի հետք։
Կարդացեք նաև
Արձանը տեղադրելու մտահաղացումը դեսպան Վարդան Տողանյանինն է։ Բրոնզե այդ մոնումենտալ աշխատանքը կերտել է հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը։
Կոմպոզիցիայի ճարտարապետական լուծումները Աշոտ Թադևոսյանին ու Անդրեյ Ֆրանգուլանին են։
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոսկվա