Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո չե՞ն դնելու բամբակների մեջ բերման ենթարկեն… իրենք տառապալի դեմք են ընդունում, որ իրենց ճնշում են, կեղեքում են, քաշում են». Աղազարյանը՝ սյունեցիների մասին

Ապրիլ 27,2021 15:45

«Առջեւում ընտրություններ են, եւ իրենք փորձում են մթնոլորտ ստեղծել ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ Հայաստանում տարածեն այդ ալիքը, որ կարողանան կյանքի կոչել իրենց «հին եւ բարի» մեթոդները՝ ընտրություններն անցկացնելու իմաստով: Այդ գռեհիկ պահվածքը՝ չափն անցած, հեռակա նպատակ է հետապնդում ընտրություններում հավանական վախի մթնոլորտ ստեղծելու եւ իրենց որդեգրած ճանապարհը նաեւ շատերի միջոցով որոշ ընտրողների վրա ազդելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ պատգամավորներից մեկն ասում է, որ Փաշինյանին հայհոյողներին պետք է այդպես ստորացնելով բերման ենթարկեն, ճի՞շտ է այդ մոտեցումը՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Հիմա եթե քաղաքացին քայլում է փողոցով ու մի երկու-երեք խուժան՝ բառիս բուն իմաստով, իրենց պահում են շատ անհարիր տվյալ քաղաքացու նկատմամբ ու այդտեղ էլ կան ոստիկաններ, այդ քաղաքացին ի՞նչ պիտի անի այդ 5-10 հոգու նկատմամբ, ֆիզիկական բռնություն չի կարող անի: Հետեւաբար, այդ խնդիրները պետք է լուծեն ոստիկանները…Այդ հայհոյանքներն ուղղված են առաջին հերթին ոստիկաններին: Եթե բերման են ենթարկում, իրենք տառապալի դեմք են ընդունում, որ իրենց ճնշում են, կեղեքում են, քաշում են, տանում են, այդ ընթացքում կարող է պատահի մի բան տեղի ունենա, որ ավելի լավ է չունենար, բայց հո չե՞ն դնելու բամբակների մեջ բերման ենթարկեն»:

Աղազարյանն ասաց, որ ստորացնելը ճիշտ բառը չի, ինքը կողմ է կոշտ մեթոդներին:

ՀՀ ԱԱԾ տնօրենի գրությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահին

Պատգամավորն ասաց, որ բնականաբար, Փաշինյանին ազգային անվտանգության ծառայությունը զեկուցած կլիներ, թե իրեն ինչ է սպասվում, բայց նա գնաց, որովհետեւ պիտի ականջալուր լիներ հազարավոր մարդկանց, որոնք իրենց խնդիրներն էին բարձրացնելու: Հարցին՝ ձեր աջակից հազարավոր մարդիկ ո՞ւր էին, իրենք էլ թող դուրս գային փողոց, ասեին՝ մի խանգարեք մեր երկրի վարչապետին մեր խնդիրների հետ կապված կոշտ հարցադրումներ ունեինք՝ Աղազարյանը պատասխանեց, որ եթե ոստիկաններն իրենց բարձրության վրա չգտնվեին, 4-5% ագրեսիվ զանգվածը կուտեր նրանց. «Բնության օրենքներն են այդպիսին, կենդանական աշխարհում էլ է այդ ձեւի՝ ագրեսիվ մասսան կուտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ազգային ժողովի անկախ պատգամավորները նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930