Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ:
Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը:
Մենդելեևյան օլիմպիադային մասնակցել են նաև Սևադա Ներսիսյանը (Հրազդանի N 13 ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Նորաշենի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան):
Նշենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ օլիմպիադան անցկացվել է առցանց. հայ աշակերտները մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցից:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ