«Պատկերացնո՞ւմ եք՝ Փաշինյանի թիմակիցները Սյունիքում առաջադրվեին վարկանիշային ընտրակարգով․․․Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը կարեւոր նախադասություն ասաց՝ այնուամենայնիվ, կարծես թե համամասնական ընտրակարգի պարզեցումն ունի լայն համաձայնություն՝ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության շրջանում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ընտրական օրենսգրքում վարկանիշային համակարգը պարզ համամասնական ընտրակարգով փոխարինելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին՝ ասաց Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց․ «Գիտեք, որ ԸՕ-ն ԱԺ-ում 82 կողմ ձայներով անցել է։ Այսինքն, ԼՀԿ-ից եւ ԲՀԿ-ից կողմ չեն քվեարկել։ Արտախորհրդարանական ընդդիմությունն ասել է, որ դեմ են այդ փոփոխություններին։ Երբ Վենետիկի հանձնաժողովն ասում է, թե կա լայն աջակցություն, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է խաբել վենետիկցիներին։ Կամ էլ այստեղի ընդդիմությունը խաբում է հանրությանը։ Կամ ԼՀԿ-ն, կամ ԲՀԿ-ն, կամ երկուսը միասին։ Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Վենետիկի հանձնաժողովում, բայց իրավասու չեմ բացահայտել, բայց հարց եմ տալիս՝ ո՞վ է այն հովանավորը, որն ապահովել է այդ «լայն աջակցությունն» այն դեպքում, երբ չկար խորհրդարանական ընդդիմության աջակցությունը․․․Որովհետեւ ընդդիմությունը միասնական չէ, որովհետեւ շատերի մոտ չկա գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է իշխանությունը, իսկ սա շատերն իշխանության գալու շանս են համարում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ