ՀՀ ԶՈւ ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3-րդ մասով: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից: