Լրահոս
Օրվա լրահոսը

Բայդենի կողմից ցեղասպանության փաստի արձանագրումը անհրաժեշտ գործիքակազմ է ապահովում մեր դիվանագիտական զինանոցում՝ հետագայում քաղաքական խնդիրները տարբեր հարթակներում առաջ մղելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 27,2021 09:47

«Կարեւոր է արձանագրել, որ երկար տարիների պայքարը, որպեսզի ԱՄՆ նախագահն արտասանի «ցեղասպանություն» բառը, հասավ իր նպատակին։ Բայդենը պահեց իր նախընտրական խոստումը, ի տարբերություն մյուս նախագահների եւ հստակ արձանագրեց, որ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն եւ հանցագործություն՝ մարդկության դեմ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը։

«Գործընթացի շարունականությունն ապահովելու համար ԱՄՆ հայ համայնքը եւ մեր դիվանագիտությունը մշտապես միասին պետք է գործեն, քանի որ միայն այդ դեպքում կարող են արդյունք ապահովել։ Ցեղասպանության ճանաչման եւ արցախյան հիմնախնդրի կարեւորագույն կետերի առաջմղման ուղղությամբ դեռեւս կան անելիքներ եւ քայլեր։ Պաշտոնական ճանաչումը նոր հիմք եւ հնարավորություններ է բացում դրա համար։ Բայդենի կողմից ցեղասպանության փաստի արձանագրումը կարեւոր է այն տեսանկյունից, որ անհրաժեշտ գործիքակազմ է ապահովում մեր դիվանագիտական զինանոցում հետագայում քաղաքական խնդիրները տարբեր հարթակներում առաջ մղելու համար»,- մանրամասնեց պատգամավորը:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930