Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նույնիսկ վատ տարվա վատ ամսվա համեմատ դրական ցուցանիշ արձանագրելը նշանակում է, որ վատագույն սցենարից մենք կարողացել ենք խուսափել. տնտեսագետ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 27,2021 09:30

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ մի կողմից աճը լավ է, մյուս կողմից՝ ցածր բազայի հետ համեմատվելու պարագայում աճ գրանցելն այն արդյունքը չէ, որի հիման վրա պետք է համարել, թե հաղթահարել ենք բացասական պրոցեսները:

«Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ նույնիսկ վատ տարվա վատ ամսվա համեմատ դրական ցուցանիշ արձանագրելը նշանակում է, որ վատագույն սցենարից մենք կարողացել ենք խուսափել եւ տնտեսական այն կորուստները, որոնք արձանագրվեցին նախորդ տարվա ընթացքում՝ մարտից սկսած, աստիճանաբար լրացնելու հնարավորություն կա»,- ասաց նա:

Տնտեսագետն ընդգծեց՝ տնտեսությունը վերականգնվում է եւ աճը հենց դա է նշանակում: Բայց սա չի նշանակում, որ պետք է պատրանքների մեջ ընկնել: Ըստ Քթոյանի՝ վատագույն տարվա համեմատ աճ է արձանագրվել, ինչը նշանակում է, որ ռեցեսիայից կարողացել են խուսափել եւ վատագույն սցենարը չի իրագործվում:

Նա ընդգծեց՝ այստեղ դեռեւս անելիքներ ունենք, թե՛ տեխնոլոգիական զարգացման, թե՛ ներդրումների ներգրավման, նոր գաղափարների իրագործման առումով եւ միայն աճով կամ թվերով բավարարվելն այդքան էլ ճիշտ չէ:

Հարցին՝ արձանագրված ցուցանիշներից ո՞րն է ավելի կարեւորում տնտեսության մեջ, Քթոյանը պատասխանեց, որ իր համար ավելի կարեւոր է արտահանման ցուցանիշը, որը երկրի արտաքին մրցունակության մասին է վկայում:

«Ճիշտ է, եթե արտահանման կառուցվածքը դիտարկենք՝ հանքահումքային արտադրանքի մեծ մասնաբաժին կա, մասնավորապես՝ պղնձի, բայց այնուհանդերձ արտահանման ցուցանիշների բարելավումը նշանակում է, որ արտաքին մրցունակության ավելացման նախադրյալ կա: Շինարարության առումով որոշակի ակտիվություն կա, առեւտրի ակտիվություն կա: Էլեկտրաէներգիայի արտադրության առումով աճ ունենք»,- մանրամասնեց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ մյուս կողմից ծառայությունների ոլորտը դեռ շարունակում է բավականին ցածր մակարդակի վրա մնալ, ինչը մտահոգիչ է եւ խնդրահարույց, քանի որ այդ ոլորտը զբաղվածության առումով լուրջ սոցիալական խնդիր լուծելու հնարավորություն ունի: Բացի այդ, տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով ներուժ է պարունակում:

«Եթե այդ ներուժը նախորդ տարիներին որոշ չափով օգտագործվեց, ապա հիմա մեր տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը մեզ մի քիչ հետ են տանում, այն կառուցվածքին, որը շատ քննադատվել է: Այսինքն մենք շարունակում ենք շեշտադրում կատարել ավանդական ճյուղերի՝ հանքագործական արդյունաբերության վրա»,- նշեց նա:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930