Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում սա իշխանությունների տոնն է՝ ընկած «հեղափոխական օրացույցի» առանցքում. «Փաստ»

Ապրիլ 27,2021 09:00

Հայաստանում Քաղաքացու օրը նշվել է միայն մեկ անգամ՝ 2019 թվականի ապրիլի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ այդ օրը փակել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խորոված-փարթի էին կազմակերպել։ Թե խորոված-փարթին ի՞նչ կապ ունի քաղաքացու հետ, այդպես էլ չիմացանք։ Բայց դա չէր խանգարել, որ իշխանությունները պետբյուջեից 124 մլն դրամ հատկացնեն տոնական միջոցառումների կազմակերպման համար։

Իսկ ահա 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այդ օրը չնշվեց: Բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ եթե տոնի անունը Քաղաքացու օր է, դա դեռևս չի նշանակում, թե այն քաղաքացիների տոնն է։

Իշխանությունների պատկերացմամբ, այդ օրը խորհրդանշում է այն, որ քաղաքացիները կարողացան 2018 թվականին փոփոխություններ բերել հայաստանյան ներքաղաքական կյանքում և իշխանափոխության հասնել, սակայն իրականում դա իշխանությունների տոնն է՝ ընկած «հեղափոխական օրացույցի» առանցքում։

Հարցն այն է, որ իրենց հեղափոխական հռչակած անձինք կարողացան քաղաքացուն բարեկեցիկ կյանք և ապահովվածություն խոստանալ ու, մարդկանց շրջանում կուտակված դժգոհությունն օգտագործելով, իշխանության գալ։ Այդպես Փաշինյանն ու իր թիմակիցները խաղացին քաղաքացիների հույզերի վրա՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եթե հեղափոխականի աստառի ներքո հանդես եկող այդ մարդիկ իրոք քաղաքացու և պետության մասին մտածեին, ապա Փաշինյանը ժամանակին չէր հայտարարի. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Կարճ ասած՝ նրանց մոտիվացիան պարփակված էր միայն իշխանությանը տիրանալու պարզ բանաձևի ներքո։

Ու որպեսզի պահեն իրենց աթոռը, իշխանությունները սկսեցին հանրությանը զբաղեցնել փոփոխությունների իմիտացիայով՝ քաղաքական դաշտն իջեցնելով մանկապարտեզի մակարդակի, իսկ հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների։ Այդպես իրականում քաղաքացիներն անտեսվեցին, կորցրեցին իրենց դեմքը և վերածվեցին անհասկանալի ամբոխի, քանի որ նրանց փոխարեն իշխանություններն արդեն ամեն ինչ որոշել էին, և եթե այս կամ այն քայլն էին կատարում, ապա հայտարարում էին, թե դա անում են քաղաքացիների ու ժողովրդի անունից։

Այնինչ, Փաշինյանն իր հանրահավաքների ժամանակ խոստանում էր, թե ամեն մի կարևոր քայլ հրապարակում քննարկելու է ժողովրդի հետ, անգամ իր ելույթներից մեկում Հանրապետության հրապարակը հռչակեց 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, սակայն դա չէր խանգարում, որպեսզի ինքը որոշումներն ընդունի միանձնյա՝ առանց քաղաքացիների կարծիքների հետ հաշվի նստելու։ Ճակատագրական որոշումներ: Փաշինյանը խոստանում էր հրապարակում ժողովրդի դատին ներկայացնել Արցախյան հիմնախնդրի ցանկացած լուծման տարբերակ, որը սեղանի վրա կլինի, բայց իրականում ոչ միայն ժողովրդից թաքցրեց իրական բանակցային դետալները, այլև Արցախյան պատերազմի ժամանակ հաղթանակի կարգախոսների ներքո հանրությանն առաջնորդեց խայտառակ պարտության։

Արտակ Գալստյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930