Լրահոս
Օրվա լրահոսը

Պատի տակի խոսակցություններ

Ապրիլ 27,2021 10:00

Երեք տարի առաջ այս օրերին տասնյակ հազարավոր հայեր Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս էյֆորիայի մեջ էին՝ վերջապես հաջողվեց ազատվել իներտ, անարդյունավետ, կոռումպացված ռեժիմից, որը խոչընդոտում էր մեր զարգացմանը: Ուրախությունն անկեղծ էր, նույնքան անկեղծ ու սրտաբուխ էին հեղափոխությանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մարդկանց գործողությունները փողոցներում: Բացարձակապես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե մարդիկ սխալվել են, կամ՝ որ նրանց խաբել են: Հեղափոխություն անելը սխալ չէր, իսկ հեղափոխության կազմակերպիչները մտադրություն չունեին որեւէ մեկին խաբելու: Այն, ինչ պիտի քանդվեր, քանդվեց:

Բայց «քանդող բրիգադը» չկարողացավ որեւէ բան կառուցել: Քաղաքացիները՝ ճնշող մեծամասնությամբ, իշխանության բերեցին մի մարդու, որը չունի ոչ մի հատկանիշ՝ երկիրը ղեկավարելու համար. նա չկարողացավ ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, չկարողացավ արդյունավետ միջոցներ ձեռնարկել համավարակի դեմ, չկարողացավ առաջընթաց ապահովել տնտեսության կամ որեւէ այլ բնագավառում:

Խնդիրն այն է, որ Փաշինյանը չէր էլ մտածում այդ ուղղությամբ. նա իր պարտականությունները տեսնում էր այլ տեղում՝ ամեն օր կամ օրը մեջ երեւալ էկրանին, ինչ-որ դատարկ, վերացական, բայց ոգեւորիչ բաներ ասել (օրինակ, «թասիբը պիտի եռա» կամ «Հայաստանն ունի՛ ապագա») եւ ամեն օր ինչ-որ թիրախ գտնել՝ «քլնգելու» համար: Որպես որոշակի ժանրի լրագրություն, դա միանգամայն ընդունելի է, նույնիսկ հետաքրքիր, իսկ որպես կառավարման ձեւ՝ կործանարար: Հիմա էլ վարչապետի պաշտոնակատարը չի հասկանում, թե ինչ է արել եւ չի խոստովանում, որ ձախողվել է:

Բայց նույնքան դատարկ են այն խոսակցությունները, թե իբր հեղափոխությունը հատուկ կազմակերպված էր՝ երկիրը քանդելու կամ Արցախը հանձնելու համար, եւ որ Փաշինյանը հատուկ ներդրված է, որպեսզի իրականացնի մեր թշնամիների ծրագրերը: Դրանք որեւէ փաստացի հիմք չունեցող պնդումներ են եւ ինձ համար նույնպիսի «պատի տակի խոսակցություններ» են, ինչպիսին էր «Սաշիկի 50/50»-ը: Ապաշնորհ, ձախողված ղեկավարը մի բան է, «դավաճան»-ը՝ բոլորովին այլ բան: Այդ պիտակն, իմ կարծիքով, բնութագրում է ոչ այնքան որեւէ անձին, այլ պետությանը՝ դրա որակը եւ դրա հեռանկարը:

Սկսվում է ընտրարշավը, որի առանցքն է լինելու Փաշինյանի կամ Քոչարյանի հասցեին հնարավորինս շատ ատելություն գեներացնելը: Իմանալով երկուսին էլ՝ չեմ ակնկալում, որ կողմերը կոռեկտ կլինեն իրար նկատմամբ: Բայց աղոտ հույս ունեմ, որ քաղաքական գործիչները եւ քարոզիչները չեն շռայլելու պետությունը վարկաբեկող պիտակներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Կրկնվեմ.Եթե մեկը տարիներ շարունակ ասում է, որ Ղարաբաղը բեռ է մեզ համար, մերը չի և պետք է հետ տալ ու մի օր տվյալ անձը դառնում է վարչապետ, 3 տարվա ընթացքում էլ բանակցությունները ձախողում են և երկիրը տանում են պատերազմի, բանակը ծանր պարտություն է կրում, հողերն էլ թշնամին գրավում է, մտածում ես որ սա պլանավորված էր: Ուրիշ ինչ կերպ կարելի է մեկնաբանել:

    • Հ.Շ. says:

      Հա… բայց վարկածներու ոլորտում, կարելի է նաեւ այլ ձեւերով «բացատրել» այդ ամէնը…
       
      Աշխարհում բազմաթիւ այլ, ժամանակակից նախադէպերի լոյսին տակ, շատ հաւանական  է որ, յեղափոխութեան հետ կապ չունեցող ուժեր, գործիչներ – արտաքին կամ ներքին -, նախ՝ տարիներո՜վ, պատրաստեցին, ցանեցին ու պարարտացուցին, հասունացրին  յեղափոխութիւնը, ապա, երբ որ նա այդպէս բռնկեցաւ, առիթէն օգտուեցան, ու զայն բացառիկ կերպով օգտագործեցին. 
       
      Սակայն այս բարձր հաւանականութիւնը, նոյնիսկ եթէ հաստատում հանդիսանայ, կարելի չէ փաստ համարել՝ որ յեղափոխականների պարագլուխները, իրենք, գիտակից էին այդ բոլորին. շատ աւելի հաւանական է որ նրանք, գործիքներ էինք միայն. խամաճիկներ:
       
      Իսկ երբ որ միլիոնաւոր հայեր – Հայաստանէ  դուրս եւ ներս -, մասնակից դարձան այն գործընթացին, որ այդ խորտակիչ խամաճիկները հասցուց բացարձակ իշխանութեան, ինչպէ՞ս բաժանել հիմա պատասխանատւութիւնները… Միայն գերագոյն խամաճի՞կն է, միակ յանցաւորը, եւ մնացեալ բոլորը անմե՞ղ են… խեղճերը, խաբուե՞լ են…
       
      Ընտրութիւններ տեղի պիտի ունենան, որոնց մասնակցում են, որպէս հակա-փաշինյանական կուսակցութիւններ՝ ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Վանեցյանի նորակազմ «Հայրենիք»ը… հիմա, գոնէ՝ այս մարդիկը, ոչ մէկ յանցանք չունի՞ն, փաշինյանական վարչակարգի գործած էական աւերների կապակցութեամբ…
       
      եթէ մարդը, տառացիօրէն՝ «դաւաճան» է, ե՞րբ է որ սրանք գիտցան որ դա, այդպէս է… մինչդեռ անոնցմէ մէկը, մինչեւ իսկ ԱԱԾ տնօրէ՛նի պաշտօնը վարեց… նշանակուած՝ «դաւաճանին» կողմէ… եւ դեռ մարդը, հէ՜չ, «պատիւ ունեմ»ներով, դեռ կուրծքը կ’ուռեցնէ…

      սա ուղղակի զաւեշտ է… բայց ոչ թէ ծիծաղ, այլ արտասուք պատճառող զաւեշտ… ցասումի եւ անզօրութեան արցունքներ…

  2. Հ.Շ. says:

    Հայաստանցիների պարագային – Հայասանէն ներս, կամ դուրս – , ճիշդ էք՝ անոնցմէ ոեւէ մէկը չի կրնար այսօր ասել, թէ խաբուեցաւ: Հիմա այդպէս ըսողը, ուզում է պարզապէս իր պատասխանատւութիւնը ջնջել կամ նուազեցնել, յեղափոխութեան աղէտալի ֆիասկոյին կապակցութեամբ:

    Սակայն իսկապէս դրսեցի հայերէն շատեր, Աւանդական Սփիւռքի մէջ, խաբուեցան: Հաստատ:

    Իսկ մնացեալ դէպքերի վերաբերող վերեւի յետադարձ ակնարկին մէջ, ամբողջ խմբագրականը հիմնուած է այն տարօրինակ հաստատումին վրայ, թէ յեղափոխութիւնը պէտք է որ անպայման յանգէր այժմու վարչակարգի գոյացման: Թէ այդ, անխուսափելի բան էր:

    Այս ալ, ձեւ մըն է խուսափիլ փորձելու որոշ պատասխանատւութիւններէ… Յատկապէս, իսկական Մամուլի ոլորտում – յետոյ՝ ընդհանուր մտաւորականեան պարագային -:

    Սերժ Սարգսյանի ողջունելի հրաժարականէն ետք (որու շուրջ՝ կար իսկական, համահայկական համաձայնութիւն, միասնութիւն), բազմաթիւ ուղիներ կային, որպէսզի յեղափոխութիւնը հասնէր նշանակալից յաջողութեան, եւ ոչ թէ՝ ծայրագոյն ողբերգութեան: Ոեւէ մէկ այլ ընթացք, աւելի լաւն էր լինելու, քան ինչ որ տեղի ունեցաւ:

    Եթէ այս վարչակարգը զանգուածային խարդախութիւնների չձեռնարկէ, անհնար է որ, յառաջիկայ ընտրութիւններին, նա վերարտադրուի: Սակայն ինչ որ ել լինի – ո՛վ որ էլ լինի – յաջորդ իշխանութիւնը, գործուած վնասներն ու աւերները, հիմնականօրէն, պիտի չսրբագրուին: Անդառնալի են: Եւ անոնք որոնք այժմու վարչակարգը մէջտեղ բերին – կամ՝ ատենին, մնացին «չէզոք» -, իրենց խղճին հետ պիտի ջանան հասկցուիլ, մինչեւ իրենց կեանքին վերջը:

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Աւելի խորանալու համար՝

      Այդ խմբագրականին մէջ, շատ ճիշդ կերպով գրուած, շատ ճիշդ բաներ կան, «ի պաշտպանութիւն» Փաշինյանին: Մինչ նպատակը, բնա՛ւ այդ է: Ընդհակառա՛կը: Քանզի Փաշինյանիզմի աղէտալի դասին արդիւնքն է, այս մօտեցումը. եւ հետեւաբար, այդ աղէտին ճանաչումը կը հանդիսանայ:

      Սակայն եթէ նոյն կերպով, նոյն մօտեցումով, անցեալում, գոնէ լուրջ Մամուլը մատնանշէր թէ որքան անհիմն, անտեղի եւ վնասակար էին՝ կարգ մը անհեթեթ վերագրումները, ծայրայեղ մեղադրանքներ՝ «նախկինների» հանդէպ, Փաշինյանը այդ երկրին վարչապե՞տը կը դառնար… Իր այդ խմբակով… Պետութեան երկու (առաւել կէս) իշխանութիւնները, իր ետեւի ճեպը դրած:

      Եւ այստեղ է զարհուրելի paradox-ը: Փաշինյանի դէմ՝ փաշինյանիզմը սանձելու դրդապատճառը, Փաշինյանի մարմնաւորած հայոց Աղէտն է, զորս երբէք տեղի չէր ունենար, եթէ նախապէս փաշինյանիզմը մի քիչ սանձնուէր – ներառեալ, Մամուլին կողմէ -:

      Մինչ հիմա, այդ մօտեցումից օգտւում է միմիայն՝… Փաշինյանը:

      Մինչ, նոյ Փաշինյանէն կախեալ էր, առաջքը առնելը – ոչ միայն իրեն, այլ համայն Հայութեան համար, խուսափիլը -, որ ամիսներէ ի վեր – եւ դեռ աւելին, եկող երկու ամիսներին -, ամենակատաղի կերպով չկիրառուէր փաշինյանիզմը: Իր դէմ… Բայց նաեւ, ի վնաս երկրին:

      Անել կացութիւն է:

      • Հ.Շ. says:

        Գիտեմ որ հասկցողը, արդէն անմիջապէս ու լաւապէս հասկցաւ (մինչ հասկնալ չկարողացողը, հաւանաբար լրիւ չկարդած անգամ գրածս) : Սակայն զուտ մտաւորական հաճոյքին սիրոյն (ինչ անենք… շատ ուրիշ հաճոյքներ չմնացին, այս աշխարհում…), մի հատ ել այսպէս բանաձեւեմ վերլուծումս՝

        . Փաշինյանիզմի շնորհիւ՝ Փաշինյանը բացարձակ իշխանութեան տիրացաւ: Դրա աղէտալի հետեւանքների պատճառով, այժմ պէտք է դատապարտել փաշինյանիզմը. զորս գործածւում է՝ Փաշինյանին դէմ. եւ հետեւաբար, ակամայ օգնել Փաշինյանին, որ նա պահէ իր աղէտալի իշխանութիւնը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930