ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին լրագրողներն այսօր հարց են ուղղել հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին:
Հարցին՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին որոշում ունե՞ք՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է․ «Ոչ»: Ճշգրտող հարցին՝ բացասական պատասխանը նշանակում է՝ ՀՀԿ-ն չի՞ մասնակցելու ընտրություններին, թե՞ մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չկա, Սերժ Սարգսյանը չի արձագանքել։