Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ի թիվս այլ թեմաների, Արցախյան հարցը:
Մասնավորապես, նրանք պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախյան խնդրի կարգավորման շուրջ՝ խոստանալով «առաջիկա օրերին» ներկայացնել «այդ ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություն»:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է «ռազմագերիների, մարդասիրական օգնության և մշակութային ժառանգության պահպանման հարցում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ