ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տվել եւ այն մնացել է Բաքվի բանտում։
Մարալի հարազատները դիմել էին ինձ եւ իրավաբան Ալեքսանդր Կոչուբաեւին, ով լիազորված էր Մարալի անունից դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն, որպեսզի հաշվի առնելով դեպքի բացառիկությունը, Մարալի անձնագիրը վերականգնեն եւ այն ուղարկենք Բեյրութ։
Ի՞նչ եք կարծում՝ ինչ են պատասխանել։
Կարդացեք նաև
Այո, մերժել են։ Ասել են՝ Մարալն անձամբ պիտի Բեյրութից գա ու երեւի պիտի ապացուցի, որ գերի է ընկել ու թուրքը իր ՀՀ քաղաքացիության անձնագիրը հետ չի տվել։
Էն որ, ըստ տարբեր լուրերի, մի գունդ թուրքի ՀՀ անձնագիր են տվել ու դա դեռ լուրջ քննության հարց պիտի դառնա, մի դելիկատ հարց ունեմ՝ տեսնես էդ թուրքերը անձամբ ե՞ն գնացել անձնագրային ծառայություն»։