Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզմանային լռություն

Ապրիլ 26,2021 20:00

Վարչապետ-բռնապետիկն արգելել է Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» պիեսի բեմադրությունը։ Եվ բնավ կարևոր չէ, թե արգելքը ձևական առումով հրահանգել և հրահանգը կատարել է ԿԳՄՍ նախարարը, թե թատրոնների ղեկավարությունը։ Ահա այսպիսին է այսօրվա «ժողովրդավարական» կոչվող Հայաստանը։ ԽՍՀՄ տարիներին մենք դժգոհ լինելով այդ պետության ամբողջատիրական համակարգից՝ տենչում էինք ազատություններ։

Բայց արդեն հետստալինյան ԽՍՀՄ-ում, Կոմկուսի ղեկավարությունն ավելի հանդուրժող էր, քան ներկայիս Ազատ Անկախ, ժողովրդավարական կոչվող Հայաստանի բռնապետիկը։ ԽՍՀՄ-ում նկարահանվում էին Էլդար Ռյազանովի, Լեոնիդ Գայդայի և այլոց ֆիլմերը, Արկադի Ռայկինի, Միխայիլ Ժվանեցկու, Գենադի Խազանովի ներկայացումները, որոնք ծաղրուծանակի էին ենթարկում ԽՍՀՄ բարքերն ու գաղափարախոսությունը։ Նույնիսկ, միջնադարյան դաժան միապետները հանդուրժում էին ոչ միայն իրենց սուր քննադատող և ծաղրող դրամատուրգներին և դերասաններին, այլ արքունիքում ունեին անձեռնմխելի ծաղրածու, որն անխնա ծաղրում էր բռնապետին։

Իսկ այսօրվա Հայաստանի բռնապետիկը չի հանդուրժում որևէ քննադատություն, էլ չեմ ասում ծաղր իր հասցեին։ Բազմիցս են դեպքերը, երբ մարդկանց պետական աշխատանքից զրկել են ոչ միայն իշխանության հասցեին քննադատություն հնչեցնելու, այլ այլոց քննադատություններին «լայք» տալու, բռնապետիկի բեմադրված «վոյաժներին» չմասնակցելու համար։

Սակայն անդրադառնանք արգելված բեմադրության հարցին։ Իսկ ո՞ւր են Հայաստանում իրենց իրավապաշտպան, խոսքի ազատության պաշտպան, մտավորական, արվեստաբան համարող գործիչների արձագանքները։ Կարծեմ, Հայաստանում դեռևս գործում են ստեղծագործական միություններ՝ Գրողների, Նկարիչների, Կոմպոզիտորների, Ճարտարապետների, և վերջապես՝ Թատերական գործիչների, որոնք նույնպես պահպանում են գերեզմանային լռություն։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930