Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս օրենսդիր իշխանության անունից եւ ասում, թե պառլամենտը ինչ գործողություններ է անելու, ինչը օրենքի խախտում է»

Ապրիլ 26,2021 19:07

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականի մասին հայտարարությունում եւ դրանից առաջ մարզերից մեկում հնչեցրած մի քանի հայտարարություններն այն մասին, թե իր հրաժարականի պարագայում Ազգային ժողովում ինչ են անելու եւ հնարավոր որ քայլին ինչ է կարող է  հաջորդել:

«Ներկայացրած նկարագրության մեջ, որը առկա է իր հրաժարականի տեքստում եւ հայտարարել է նաեւ մարզերից մեկում՝ կանխորոշելով իշխանության օրենսդիր մարմնի բոլոր հնարավոր գործողությունները, բացարձակ ապօրինություն եւ մեկ այլ տիպի հանցագործություն է: Այդպես նա յուրացնում է նաեւ օրենսդիր իշխանության լիազորությունները, հանդես է գալիս օրենսդիր իշխանության անունից եւ ասում, թե պառլամենտը ինչ գործողություններ է անելու: Եվ եթե պարզվի, որ այդ նկարագրությունները եւ հետագա փաստերը համապատասխանեն, նշանակում է, որ նա փաստացի յուրացրել է նաեւ պառլամենտի լիազորությունները, ինչը այլ քրեական գործի նյութ է:

Բայց տեսեք ինչ է ստացվում: Եթե պառլամենտը իր առաջադրված թեկնածուին երկու անգամ չընտրի, նշանակում է նա չի ուզում նրան տեսնել վարչապետի պաշտոնում: Իսկ եթե պառլամենտի չի ուզում, որ դու մնաս վարչապետի պաշտոնում, ինչպե՞ս կարող ես մնալ այդ պաշտոնում ցանկացած կարգավիճակով»,- ասաց պարոն Ղազարյանը:

Հարցին, թե արտահերթ ընտրություններին ընդառաջ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները տեղավորվո՞ւմ են օրենքի եւ օրինականության շրջանակներում, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա ենթադրյալ խմբային հանցագործության առերեւույթ տարրեր է պարունակում: Դա ըստ էության ոչ թե պայմանավորվածություն է, այլ հանցավոր համաձայնություն: Իմ կարծիքով, տվյալ դեպքում մենք գործ ունենք կազմակերպված հանցավոր խմբի հետ, որի մեջ ներգրավված են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ եւ այդ հանցախմբի նպատակն է՝ իշխանության զավթումը ապօրինի ճանապարհներով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930